Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ քաղաքի Օկտյաբրսկայա փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում հունվարի 4-ի առավոտյան նռնակի պայթյունից զոհվել են տեղի երկու բնակիչներ` 17 եւ 24 տարեկան:
ՌԴ ՔԿ քննչական մարմիններում տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զինամթերքի ապօրինի պահպանում): Ներկայումս կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` ուղղված դեպքի հանգամանքների ճշգրտմանը: Հետաքննությունը շարունակվում է, ՌԴ ՔԿ տարածաշրջանային քննչական վարչության կայքում: