Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական հիմնադրամի հարցումների համաձայն` տարվա մարդ անվանակարգում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ռեկորդային՝ 71 տոկոս ձայն։
Տարվա ամենաճանաչված մարզիկ է հռչակվել գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն։ Երկրորդ և երրորդ տեղերում նույնպես գեղասահորդուհիներ են՝ Յուլյա Լիպնիցկայան և Ադելինա Սոտնիկովան։
Տարվա ճանաչված երգիչը Ֆիլիպ Կիրկորովն է, իսկ դերասանը՝ Դմիտրի Նագիևը։