Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 09.04-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ոլորաններին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՄՓՎ-ի ՕԽ-ն եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 92-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 68 TՍ 395 (վարորդ 24-ամյա Գ. Մ.) եւ «Օպել Աստրա» մակնիշի 34 DC 999 (29-ամյա Դ. Գ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ ուղեւոր 46-ամյա Հ. Ղ.-ի (Կարմրաշեն գյուղի բնակիչ) դին, իսկ ուղեւորներ 19-ամյա Ռ. Գ.-ն եւ 4-ամյա Լ. Ա.-ն, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: