Pastinfo.am-ը գրում է.
Մորը ծեծելով սպանելու վերաբերյալ հերթական գործն է ուղարկվել դատարան: Որդին ցավագին է ընդունել խմելու վերաբերյալ մոր դիտողություները և այնքան է ծեծել նրան, որ տարեց կինը մահացել է:
Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Սամվելը բնակվել է մոր հետ նույն բնակարանում, նրան, մեղմ ասած, դուր չի եկել իր խմելու վերաբերյալ մոր դիտողությունները և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ վիճաբանությանել է մոր հետ ու դիտավորությամբ բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար ծանր մարմնական վնասվածքներ` այդկերպ սպանելով նրան:
Սամվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: