Հունվարի 5-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբերուքների հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վարդենյաց լեռնանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 24-րդ կմ-ից դուրս են բերել արգելափակված 3 մարդատար ավտոմեքենաներ: