Եղանակը Հայաստանում
Երևանում՝ հունվարի 6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 7-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 8-ին և 9-ի գիշերը' ձյան տեսքով: 9-ի ցերեկը և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: