Այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում տեղի ունեցավ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունները հետ մղելու ընթացքում զոհված զինծառայոց Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը։ Մկրտչյանին հրաժեշտ տվեցին զինվորական կարգի համաձայն։
Ընկերներն «Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ Վարդան Մկրտչյանը շատ խելացի և համեստ երիտասարդ էր, լավ էր սովորում և մտադիր էր անգամ ուսումը շարունակել ռազմական ուսումնարանում։
Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանն ասաց, որ սա մեծ կորուստ էր ողջ գյուղի համար։ Իսկ զոհված Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ Արտաշատում։
Շարունակությունը՝ այստեղ: