Դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում 2015թ. առաջին սակարկությունների ընթացքում հունվարի 5-ին աճել է ավելի քան երեք ռուբլով` նախորդ սակարկությունների ավարտի համեմատ, որոնք ավարտվել էին նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին:Սակարկություննների բացմանը դոլարի դիմաց տալիս էին 59,34 ռուբլի: Մոսկվայի ժամանակով 10:15-ին ռուբլին մի փոքր ամրապնդվել է, դոլարը դարձել է 58,65 ռուբլի:Եվրոյի փոխարժեքն էլ է աճել: Սակարկությունների սկզբում այն արժեր 71,95 ռուբլի: Մոսկվայի ժամանակով 10:15-ին այն արդեն 70,10 ռուբլի էր, հայտնում է RBC-ն:Ռուբլու թուլացումը շարունակվում է նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին:Նավթի գները թարմացրել են 2009թ. նվազագույն ցուցանիշներըՄիաժամանակ եվրոն դոլարի համեմատ ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել: Հունվարի 5-ի սակարկությունների ընթացքում այն ինը տարվա մեջ նվազագույն ցուցանիշ է գրանցել:Եվրոյի փոխարժեքը դոլարի համեմատ ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել