Ռուսաստանի Լենինգրադի մարզում ավտոմեքենայի սրահում ողջ-ողջ այրվել է վեց մարդ, որոնցից երեքը` երեխաներ:
Վթարը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգ-Պսկով մայրուղում: 164-րդ կմ-ին Hyundai-ի վարորդը բախվել է Daewoo-ին (տաքսի), որն էլ բռնկվել է:
Տաքսու վարորդն ու հինգ ուղեւորներն այրվել են մեքենայում: Պարզվել է, որ ներսում երեք երեխա է եղել՝ 3, 6 եւ 14 տարեկան, հայտնում է «Միր 24»-ը:
Hyundai-ի ուղեւորուհին տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ողբերգության մեղավորին: