Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոեքենան բախվել է պատին, տուժածը դուրս է բերվել տեղի ուժերով. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 16-րդ կմ-ում՝ Քարաշեն գյուղի մոտակայքում, «Օպել» մակնիշի 34 TR 007 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամեզրի պատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով վարորդ Ռ.Ս.-ն (ծնվ. 1992 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Գորիս քաղաքի բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: