ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերի հետ կապված
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ria.ru-ին, ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգված են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված մթնոլորտի համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Այս գործողությունները չեն համապատասխանում ԼՂՀ հակամարտության համար խաղաղ լուծում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին։ Մենք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում զինված միջադեպերի առնչությամբ և կոչ են անում կողմերին բանակցությունների միջոցով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, որի հետևանքով զոհվել էր երկու զինծառայող, վիրավորվել մեկը: