Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


Պատմության 10 ամենախելագար առաջնորդները (լուսանկարներ)

Lifestyle
Մարդկության պատմության ընթացքում շատ հազվագյուտ են եղել դեպքեր, երբ տերությունների առաջնորդները եղել են խելացի, բարի, նախաձեռնող ղեկավարներ, ովքեր իրապես շատ բան են արել իրեննց ժողովուրդների համար: Որպես կանոն, տարբեր թագավորներն ու այլ տիտղոսներ կրող ղեկավարները եղել են անբաններ, որոնք ցոփ ու շվայգ կյանք են վարել՝ առանց մտահոգվելու իրենց երկրի և ժողովրդի հոգսերի մասին: Եղել են նաև այնպիսինները, որոնք պարզապես սարսափեցնում էին ժողովրդին իրենց խելագարություններով և դա հաճախակիորեն պայմանավորված էր նրանով, որ նման թագավորները ծնվում էին արյունակից բարեկամների հաճախ կնքվող ամուսնական դաշինքների արդյունքում: Ձեզ եմ ներկայացնում պատմության 10 ամենախելագար առաջնորդներին, որոնք իշխել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում: 1. Գեորգ III Сумасшедшие правители прошлых времен Գերոգ III-ն իշխում էր Բրիտանիայում և Իռլանդիայում 59 տարի շարունակ: Նրա իշանության տարիները նշանավորվեցին անդադար ապստամբություններով, Ֆրանսիայի հետ պատերազմով և Հյուսիսային Ամերիկայում գտնվող անգլիական գաղութների հետ հարաբերությունների վատթարացումով: Չնայած նրան, որ այս թագավորը անգլիայի պատմության մեջ ամենաշատ երեխա ունեցած սյուզերենն էր և չէր բողոքում ֆիզիկական առողջությունից, նա ուներ լուրջ հոգեկան արատներ: 1789 թվականից ի վեր Գերոգը սկսեց տառապել պրոֆիրիայի նոպաներով, որոնց ժամանակ նա դառնում էր ամբողջովին անմեղսունակ: Պատմաբանները ենթադրում են, որ նրա խելագարությունն ու կյանքի վերջում վրա հասած կուրությունը պայմանավորված էին ոչ ավել, ոչ պակաս մկնդեղի թունավորումով: Ըստ երևույթին ինչ որ մեկն անընդհատ մկնդեղ էր խառնում նրա սնունդին և խմիչքներին, բայց չնայած դրան, արքան մահացավ 82 տարեկանում: 2. Հուանա I Խելագար Сумасшедшие правители прошлых времен Հիրավի նման մականուն Կաստիլիայի թագուհին պատահականորեն չի ստացել, չնայած որ մանկապատանեկան տարիներին ոչինչ չէր խոսում, որ նա լուրջ խնդիրներ ունի գլխի հետ: Հունան ցնորվեց իր մի շարք բարեկամների բնական մահերից հետո, որոնց շնորհիվ ի դեպ նա ստացավ գահը: Նրա ամուսինը՝ Ֆիլիպ I Գեղեցիկը ևս մահացավ շատ անսպասելիորեն՝ Հուանայի հետ ամուսնանալուց մեկ տարի անց: Ամուսնու մահվանից հետո թագուհին անմեղսունակ վիճակում էր և ակնհայտորեն խելագարվել էր: Նա ողջ երկրով մեկ շրջում էր դագաղով, որի մեջ գտնվում էր ամունսու մարմինը և ոչ մի կերպ թույլ չէր տալիս հուղարկավորել հանգուցյալին: Ավելին, նա պարբերաբար բացում էր դագաղը, որպեսզի զմայլվի իր սիրեցյալի նեխող մարմնով: Մի խոսքով, տեսնելով դեպքերի նման զարգացումը, Հուանայի բարեկամներն արագորեն ստանձնեցին երկրի կառավարումը, կազմակերպեցին Ֆիլիպի հուղարկավորությունը, իսկ Հուանային՝ նրա հոր հրամանով մեկուսացրեցին Տորդեսիլիաս ամրոցում, որտեղ նա ապրեց մինչև 1555 թվական և որտեղ նա կնքեց իր մահկանացուն՝ նույն 1555 թվականին, երբ 73 տարեկան էր: Այդ ողջ ընթացքում նա շարունակում էր համարվել Կաստիլիայի օրինական թագուհին: 3. Կարլոս II Сумасшедшие правители прошлых времен Այս արքան դեռ մանկուց խիստ տգեղ էր, անգամ անճոռնի: Ինբրիդինգի կոեֆիցենտը նրա մոտ ընդամենը 25 տոկոս էր կազմում, որովհետև նա լույս աշխարհ էր եկել մի շարք ինցեստային հարաբերությունների շարքի վերջում, որոնք լայնորեն տարածված էին իսպանացի թագավորների շրջանում: Կարլոսը ոչ միայն անճոռնի էր, նա նաև բավականին տկարամիտ էր, ինչը պայմանավորված էր ինչպես նար աղավաղված գենետիկայով, այնպես էլ նրանով, որ նրա ծնողները հնարավորինս մեկուսացնում էին նրան ուսումից և առհասարակ՝ մտավոր գործունեությունից՝ վախենալով տղայի թույլ առողջության համար: Այս արքայի պատճառով, նրա իշխանության տարիներին Իսպանիան փայլուն ու հարուստ գերտերությունից վերածվեց երկրորդական եվրոպական տերության: 4. Կարլ VI Сумасшедшие правители прошлых времен Այս արքան խելագարվեց աստիճանաբար, իսկ նրա հոգեկան խնդիրները հատկապես ակնհայտ դարձան 1392 թվականի ապրիլին, երբ արքան առաջին անգամ տարավ երկարատև բարձր ջերմությունով ուղղեկցվող տենդը: Դրանից հետո նա դարձավ շատ դյուրագրգիռ և հուներից դուրս էր գալիս ցանկացած կտրուկ ձայնիից: Մի քանի ամիս անց արքան ռազմական արշավանք ձեռնարկեց՝ մեծ բանակ հավաքագրելով, բայց քաղաքից դուրս գալուց անմիջապես հետո նրան սկսեց թվալ, որ իր հետևից անընդհատ ինչ որ շրջմոլիկ է վազում և գոռում է «Կանգնիր թագավոր, քեզ դավաճանել են»: Թագավորի հետ ինչ որ բան կատարվեց և նա անսպասելիորեն սպանելով իր զինակրին սկսեց հետապնդել հարազատ եղբորը, որին չհասնելով հարձակվեց սեփական ասպետների վրա: Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նրա ձիիուն վայր չգցեցին և արքան ընկավ կոմայի մեջ: 3 օր անց նա ուշքի եկավ և անմիջապես թոշակներ նշանակեց իր կողմից սպանվածների երեխաների և այրիների համար: Այնուհետև նա հրաժարվեց իշխանությունից ի օգուտ իր հորեղբայրներին: Հետագայում նրա մոտ ևս մի քանի նման նոպաներ եղան, որոնց արդյունքում նա վերջնականապես խելագարվեց և մերթընթմերթ էր ադեկվատ վիճակում լինում: Նրան մերթ թվում էր, թե ինքն ապակուց է և կարող է կոտրվել, մերթ բռունցքներով հարձակվում էր պատահած մարդկանց վրա, մի անգամ էլ 5 ամիս շարունակ չլողացավ ու չսափվեց: Այսօր կատավող վերլուծությունները երկու հավանական տարբերակ են թողնում թագավորի խելագարության վերաբերյալ. նրան կամ թունավորել են, ինչի արդյունքում առաջացել հոգեկանի շեղումներ, կամ էլ նա ունեցել է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ: 5. Ալֆոնս VI Сумасшедшие правители прошлых времен Այս թագավորը շատ ծանր հիվանդություն էր տարել 3 տարեկան հասակում, ինչի արդյունքում նրա մարմնի ձախ կողմը մասամբ պարալիզվել էր, իսկ հոգեկանը՝ խաթարվել: Օրինակ, երբ նրա ավագ եղբայրները մահացան, առաջին բանը որ նա բացականչեց հետևյալն էր. «Ուռա՜, հիմա ես կլինեմ Պորտուգալիայի թագավորը»: Արդեն հասուն տարիքում Ալֆոնսը պահում էր իրեն նույն կերպ, ինչ պատանեկության տարներին՝ երիտասարդների հետ շրջագայում էր քաղաքում ու հարբեցողությամբ էր զբաղված: Նա չէր ցանկանում ոչ սովորել, ոչ էլ երկիրը ղեկավարել: Մի խոսքով, արքան անում էր միայն այն, ինչ ուզում էր և դա տևեց այնքան ժամանակ, մինչև սեփական մայրը չըմբոստացավ ղեկավարման նման ձևին: Սկսվեց քաղաքացիական պատերազմ որտեղ մի կողմն առաջնորդում էր Ալֆոնսը, իսկ մյուս կողմը՝ նրա թագուհի մայրը: Արդյունքում, թագուհի մայրը հաղթանակեց և արքա դարձավ Ալֆոնսի կրտսեր եղբայրը՝ Պեդրուն, այն բանից հետո երբ 1667 թվականի նոյեմբերին Ալֆոնսին ստիպեցին հրաժարվել գահին: 6. Սուլթան Իբրահիմ I Сумасшедшие правители прошлых времен Օսմանյան կայսրության ամենահանրահայտ սուլթաններից մեկը հենց Իբրահիմն էր, ով ակնհայտորեն տառապում էր հոգեկան խնդիրներից: Իր ղեկավարման տարիներին նա քիչ էր մնում իր ձեռքերով կործաներ իր երկիրըմ, այնքն վատ էր նա իշխում: Բացի դրանից, նա բացարձակ անմեղսունակ էր անձնական կյանքում: Օրինակ, նա պարզապես հիվանդագին ցանկություն ուներ իր հարեմի համար գտնել ամենագեր կնոջը և գտավ... գոշակեք, թե որտեղ... Հայաստանում... Ի դեպ, նման քաշ ունենալը այդ տարիներին խոսում էր ընտանիքի ապահովվածության մասին, իսկ Իբրահիմի հայ կինը կշռում էր ամբողջ 150 կիլոգրամ: Իբրահիմը նրա համար թոշակ սահմանեց և շնորհեց Դամասկոսի տիրակալի տիտղոսը: Սակայն այս պատմությունը հեփի էնդ չունեցավ, որովհետև սուլթանին ասեկոսեներ հասանմ որ իր հարեմում օտար տղամարդ է եղել և Իբրահամի հրամանով սուլթանական ողջ հարեմը՝ 280 կնոջիից բաղկացած, խեղդեցին Բոսֆորի ջրերում: Ի դեպ, ի թիվս այլ ցնորքների, նա վստահ էր, որ պալատական ավազաններում ապրող ձկնիկները պետք է սնվեն ոսկե դրամներով: 7. Իվան IV Ահեղ
Сумасшедшие правители прошлых времен
Ռուսիայի այս մեծ առաջնորդը շատ վաղ տարիքում կորցրեց իր ծնողներին: Նա 6 տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ և նրա դաստիարակությամբ սկսեցին զբաղվել նշանավոր բոյարիններ: Նրան շատ վատ էին վերաբերվում, պարբերաբար կոպտում էին և պատժում ամենաչնչին սխալմունքների համար: Արդյունքում, երեխան սկսեց աստիճանաբար խելագարվել: Նա սկսեց փոքր կենդանիներ տանջելուց իսկ 1544 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նրա հրամանով այդ ժամանակվա կառավարության ղեկավարին կերակրեցին շներին: Չնայած ակնհայտ հոգեկան խնդիրներին, Իվան Ահեղն այնուամենայնիվ վատ ղեկավար չէր իր իշանության առաջին տարիներին: Նա ընդունում էր օրենքներ, որոնց նպատակն էր բարելավել հասարակ մարդկանց կյանքը, ինչպես նաև մի քանի հաղթական պատերազմներ անցկացրեց, ինչի արդյունքում Ռուսաստանը սկսեց սովորական տերությունից վերածվել աշխարհակալ կայսրության: Բայցևայնպես Իվան Ահեղը հակասական պատմական կերպար է, որովհետև նրա բարեփոխումները ձեռք-ձեռքի բռնած էին գնում նրա դաժանությունների հետ:8. Մարիա I Պորտուգալացի Сумасшедшие правители прошлых времен Թագուհու խելագարության առաջին դրսևորումները ֆիքսվել են 1786 թվականին, երբ նրան երեկույթներից մեկի վերջում իր սենյակ տարան լրիվ անմեղսունակ վիճակում: Դրանից ի վեր թագուհու վիճակը միայն ավելի ու ավելի էր վատթարանում: Նա գրեթե սննկացավ, տրվեց կրոնական ֆանատիկոսության և մելանխոլիայի, իսկ երբ մահացավ նրա սիրելի որդին, նա պարզապես էլ ի վիճակի չէր կառավարելու երկիրը: Արդյունքում, բարձրաստիճան պետական այրերը պարզապես մեկուսացրին թագուհուն իր իսկ սենյակում, որտեղ նա մնաց մինչև 1816 թվականում մահանալը: Ականատեսները պնդում էին, որ նրա սենյակից սարսափելի ճիչեր էին լսվում պարբերաբար, որոնք տարածվում էին պալատով մեկ: 9. Արքայազն Սադո Сумасшедшие правители прошлых времен Ծնվելով 1735 թվականին, նա արդեն ամուսնացած էր 10 տարեկանում: Կորեացի պատմաբանները պնդում են, որ հայրը նրան ատում էր ի ծնե, իսկ երբ արքայազնը 17 տարեկան էր, ինքը դարձավ հայր: Երեխա ունենալուց հետո արքայազնը ծանր հիվանդացավ, բայց կենդանի մնաց, սակայն խաթարվեց նրա հոգեկանը: Նրան սկսեցին հաճախակիորեն մղձավանջներ այցելել և տեսիլքներ, թե իբր ինքը շրջապատված է տարբեր սարսափելի էակներով: 1757 թվականից նա սկսեց կտտանքների ենթարկել սեփական ծառաներին, բռնաբարել իր սիրելիին, իսկ այնուհետև նա սկսեց բռնաբարել ու սպանել աջ ու ձախ՝ ում պատահի: Թագավորին սա կատաղեցրեց և ի վերջո նրա հրամանով Սադոյին կողփեցին մի արկղի մեջ՝ առանց ջրի և հացի, որի մեջ էլ նա մահացավ 8 օր անց: 10. Կալիգուլա կայսր Сумасшедшие правители прошлых времен Այս կայսրն իր իշխանությունը շատ դրական սկսեց՝ չէղյալ համարելով մի շարք չափից ավելի խիստ օրենքներ, որոնք վերաբերվում էին Կայսեր անձը վիրավորելուն և վճարեց նախորդ կայսրերի կուտակած պարտքերը: Նա նաև իջեցրեց կայսրության հպատակներից գանձվող հարկերը: Սակայն դեռ 8 ամիս էլ չղեկավարած, Կալիգուլան ծանր հիվանդացավ (ըստ երևույթին՝ էնցիֆալիտով, որը բերեց ուղեղի վնասվածքների), իսկ առողջանալուց հետո Կալիգուլան արդեն լրիվ փոխվել էր: Նա ստիպեց ինքնասպանություն գործել իր մի քանի բարեկամների, իսկ այլոց բարձրացրեց դեպի իշխանական օլիմպ և սկսեց պատրաստվել դեպի Բրիտանիա կատարվելիք արշավանքի: Նա մարմարյա տաղավար կառուցել տվեց իր ձիու՝ Ինցիտատուսի համար, ոը կահավորեց նաև թանկարժեք աթոռներով ու մահճակալներով (հասկանալի է, որ ձին դրանցից օգտվել չէր կարող, իսկ եթե հասկանալի չէ, ուրեմն դուք Կալիգուլան եք): Մի անգամ Կալիգուլան հրամայում է իր պահակազորին առյուծների մենամարտին հետևող հանդիսատեսի առաջին հինգ շարքին արենա շպրտել: Բոլոր մարդիկ զոհվեցին, որովհետև արեն ա բաց թողեցին էլ ավելի շատ առյուծներ: Կալիգուլան կտտանքների էր ենթարկում մարդկանց զուտ սեփական հաճույքի համար և կիրառում էր նորանոր ու էլ ավելի դաժան տանջնքների ձևեր: Ի վերջո Կլիգուլային սպանեցին մի քանի անհաջող մահափորձերից հետո...
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներ