Հայ առաքելական եկեղեցու Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի գլխավոր տաճարում՝ Մոսկվայում ներկայացվելու է Ջոն Ակոպովի եւ Իգոր Բոնդարենկոյի «Հայոց ցեղասպանություն. Պատմություն, դասեր, իրողություն» գիրքը:
Գիրքը երկլեզու է, տեքստը ներկայացված է ռուսերեն եւ անգլերեն: Նախատեսվում է գրքի շնորհանդեսը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, 2015թ. հունվարին: Ներկայումս քննարկվում է նաեւ Երեւանում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ՌԴ հայ համայնքներում եւ այլ շահագրգիռ կառույցներում գրքի շնորհանդեսի հարցը, հաղորդում է «Երկրամաս» թերթը:
Գիրքը հրապարակվել է 2014թ. Բրատիսլավայում: Հեղինակները բազմաթիվ գիտական հրապարակումների, արխիվային փաստաթղթերի հիման վրա հետազոտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բնաջնջման նախապատմությունն ու պատճառները: