Tert.am-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը նույնպես կորուստներ է ունեցել:
Շփման գծում զոհվել է արցախցի երկու պայմանագրային զինծառայող:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:
Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ավելի վաղ՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն. հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին երկու զինծառայող։