Հայաստանյան բանկերն այսօր՝ հունվարի 6-ին, դոլար վաճառում են հիմնականում 477 դրամով:
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի նվազագույն ցուցանիշը 477 դրամ է, առավելագույնը՝ 479 դրամ (Հայբիզնեսբանկ): Բանկերը դոլար գնում են հիմնականում 470 դրամով, նվազագույնը 467 դրամ է, իսկ առավելագույնը 473 դրամ (Հայբիզնեսբանկում, Կոնվերս Բանկում, ՎՏԲ Հայաստան բանկում եւ ՊրոԿրեդիտ բանկում):
Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 567 դրամ, ամենաբարձր ցուցանիշը 573 է՝ ՊրոԿրեդիտ բանկում, նվազագույնը 555 դրամ է` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում: Բանկերը եվրոն վաճառում են միջինը 589 դրամով: Ամենացածրը 575 դրամ է ՎՏԲ Հայաստան բանկում, իսկ ամենաբարձրը 600 դրամ է` Ամերիաբանկում: