«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել մասնակցել իր թիմի բաց մարզմանը, որին հրավիրված են եղել երեխաներ:
«Ես ցանկանում էի մասնակցել ամանորյա մարզմանը, դրանք երբեք բաց չեմ թողնում, բայց չեմ կարող վերահսկել ճակատագրի այնպիսի քմահաճույքներ, ինչպիսիք հիվանդություններն են:
Հուսով եմ՝ բոլոր երեխաների երազանքները կկատարվեն: Նրանց բոլորին ամուր գրկում եմ»,- իր Facebook-յան պաշտոնական էջում գրել է աշխարհի քառակի լավագույն ֆուտբոլիստը: