Դեկտեմբերի 31-ից ի վեր YouTube-ում ավելի քան երկու միլիոն մարդ է դիտել Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի ուղերձն՝ իբր այս տարեմուտի առիթով: Երգի եւ հոլովակի հեղինակն Ինջոյկին ծածկանունով հանդես եկող պարոդիստ-վիդեոբլոգերն է:
Այս հոլովակ-ուղերձում Բրեժնեւը պատմում է, թե եղբայրական ժողովուրդների համար որքան ծանր էր 2014 թվականը, երբ, նրա խոսքով՝ բոլորիս վիճակված էր հաղթահարել պատերազմը, ապա շնորհավորում է թանկագին պատանի բարեկամներին՝ 2015 թվականի Ամանորի առիթով՝ մաղթելով հատկապես ազատություն: