Երեւանում օրերս անհետացել է անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանի բրոնզաձույլ կիսանդրին, որը մաս էր կազմում Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի,-այս մասին գրում է yerkirmedia.am կայքը:
Շրջակա շենքերի բնակիչներից ոմանք ասել են, թե անգամ չէին էլ նկատել կիսանդրու բացակայությունը: Հատկանշական է, որ այն առեւանգած անձիք չեն նկատել երկկողմանի արձանի հակառակ կողմում գտնվող՝ սիմետրիկ նույնանման կիսանդրին:
Ըստ մեր տեղեկությունների, արարքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունում միջոցներ են ձեռնարկվել: Կատարվում է հետաքննություն: