Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երևանն այս տոնական օրերին, իրոք շատ գեղեցիկ է։ Եվ եթե մի քանի տարի առաջ միայն կենտրոնն էր նման կերպ զարդարվում, այս տարի ողջ քաղաքն է շատ սիրուն։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են, որ երևանցիների և հյուրերի տրամադրությունը բարձր պահեն։ Բայց գլխավոր տոնածառը օպերայում դնելու առաջարկը մնում է ուժի մեջ։
Հ.Գ. Եթե մնացած ամեն ինչն էլ մեր քաղաքապետարանն անի այնպես, ինչպես այս օրերին քաղաքն է զարդարել, հավատացեք, բացի շնորհակալական խոսքերից, ուրիշ ոչինչ չեք լսի, տղերք։