Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Կար մի ժամանակ, երբ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, վարչապետը՝ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահը՝ Տիգրան Թորոսյանը։ Մտածում էինք, որ ավելի վատ լիներ չէր կարող։
Այնուհետև նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Նիկոյանը/Հովիկ Աբրահամյանը, իսկ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր։ Ժողովուրդը մտածում էր՝ չէ, փաստորեն, ավելի վատ էլ է լինում, բայց սրանից վատ՝ երբեք։
Այսօր նախագահը կրկին Սերժ Սարգսյանն է, ԱԺ նախագահը՝ մաեստրոն, իսկ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը։ Այստեղ են ասել՝ հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր քաղել չի կարող. բանն այն է, որ կրկին ասում ենք՝ սա վերջն է, ձև չկա՝ ավելի վատ լինի, բացառվում է։
Իսկ ես կասեմ՝ ոչ։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ՀՀ 4-րդ նախագահը լինի Հովիկ Աբրահամյանը, վարչապետը՝ ասենք Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահը՝ խոսքի օրինակ Կարեն Ավագյանը։
Առակս ինչ կցուցանե, ես էլ չգիտեմ, երևի ուզում էի ասել, որ մի´ արտագաղթեք, ժողովո´ւրդ ջան։ Եկեք պայքարենք. ինչ մեղքս թաքցնեմ, չեմ ուզում, որ Կարեն Ավագյանը դառնա ԱԺ նախագահ։ Կարծում եմ՝ ինձ հասկանալ կարելի է։