Աստղիկի յուրահատուկ նվերը Նարբեի 30-ամյակին
Lifestyle
Շնորհակալ եմ բազում բարեմաղթանքների համար, որոնք իմ աշխատանքի գնահատականն են եւ այնքան պարտավորեցնող, որ ստիպում են հասնել ավելիին: Շատ լավ զգացի ինձ եւ հասկացա, որ կյանքիս 30 տարին անիմաստ չի անցել, եւ ժողովուրդը գնահատում է”,-մեզ հետ զրույցում նշել է հոբելյարը:
Նարբեն երկար է մտածել` ինչպես նշել ծննդյան օրը, իսկ այսօր ուրախ է ճիշտ որոշման համար.“Առավոտյան տաք հագնվեցինք եւ ընտանիքով ուղեւորվեցինք Ծաղկաձոր: Սարի գագաթին փչեցի տորթի մոմերը: Դա շատ խորհրդանշական էր, քանի որ որոշել եմ 30 տարեկանում ավելիին հասնել: Կյանքում առաջին անգամ զգացի, որ շատ հաջողություններ եմ ունենալու”:
Նրա համար այս տարեդարձն ամենահետաքրքիրն ու անմոռանալին է նաեւ սիրելի կնոջ յուրահատուկ անակնկալի շնորհիվ.“Հունվարի 5-ի երեկոյան Աստղիկը մահճակալի վրա Մոնթեի հագուստներով գրել էր` “Ծնունդդ շնորհավոր, պապա”, իսկ տառերից մեկն էլ հենց որդիս էր: Շատ հաճելի էր, նման բաներն ինձ համար ավելի կարեւոր են: Այդ լուսանկարը միշտ դիտելու եմ եւ ուրախանամ”: