Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Համակարգափոխության ձախողված փորձերը

Վերջին ժամանակներում հայ հասարակության մեջ շրջանառվող ակտուալ թեմաներից է հեղափոխությունը: Կարելի է ասել, որ ժողովրդական լայն շրջանակների մոտ օրինաչափ պահանջարկ է ստեղծվել. արատավոր հին կարգերը փոխարինել նորով, կամ այլ խոսքով ասած՝ իրականացնել համակարգափոխություն: Բայց ինչպես տեսնում ենք, հասարակական տրամադրությունները և առկա քաղաքական խմորումները աստիճանական զարգացման արդյունքում բոլորովին տարբեր հուներով են ընթացել: Քաղաքական ընդդիմության մի զգալի հատվածը բացառում է պայքարի հեղափոխական ուղին և առաջ քաշում իշխանափոխության այլընտրանքը, բայց չունենալով գործունեության իրական կոնսենսուս՝ դեռևս զրկված է լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից: Չխորանալով տարիներ շարունակ իշխանափոխության ձախողման պատճառների մեջ, որոնք բոլորին են հայտնի, փորձենք վերլուծել ընդդիմության ոչ այնքան լուսաբանված կոնտիգենտի գործունեությունը: Ընդդիմության այդ թևը ակտիվորեն առաջ է քաշում քաղաքական պայքարի համակարգափոխության ուղին, բայց ցույց չի տալիս դրա ռեալ հնարավորությունները՝ հաղթանակի ճանապարհները: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ հեղափոխական ուժերը նույնպես դեռևս զրկված են լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից: Գործնական քայլերի բացակայությունը թերևս պայմանավորված է մի շարք պոստուլատային դրույթների բացակայությամբ և արատավոր երևույթների առկայությամբ: Ինստրումենտալ վերլուծությունը գրեթե ամբողջացնում է ձախողման պատճառների խճանկարը: Եվ այսպես՝ առաջին հերթին կարող ենք առանձնացնել. 1.Ինստիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայություն Թերևս գյուտ արած չենք լինի, եթե ասենք, որ առանց ցնցումների համակարգափոխության համար անհրաժեշտ է ստեղծել արդեն գոյություն ունեցող համակարգին զուգահեռ գործող համակարգ՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, որն ըստ էության պետք է կոորդինացնի և իրականացնի նախատեսվող փոփոխությունները: Բայց ինչպես տեսնում ենք, զուգահեռ համակարգ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվում են, քանի որ բացակայում են այն կառավարման ինստիտուտները, որոնց վրա պետք է հենված լինի համակարգը: 2.Անհատի պաշտամունք Պետք է փաստել, որ երկրորդ կետում նշված այս արատավոր երևույթն առաջին հերթին լրջորեն խոչընդոտում է առաջին կետի ռեալիզացմանը, իսկ այդ քաղաքական կառույցները, որպես կանոն, ամբողջապես հիմնվում են որոշակի անհատականությունների հեղինակության վրա և դրանով իսկ դառնում են էլ ավելի խոցելի: Հեղինակավոր անհատի չեզոքացման դեպքում քաղաքական թիմերն արագորեն կազմաքանդվում են, քանի որ հիմված են մեկ մարդու պահի ազդեցության տակ կայացրած որոշումների վրա՝ չունենալով գործունեության ռազմավարական և մարտավարական քարտեզ: Բացի այդ նման համակարգերում շարքային հետևորդները վերածվում են կառավարման ձայնազուրկ սուբյեկտների և կորցնում են զգոնությունն ու իրականության զգացողությունը: 3.Կտրված են ժողովրդից Կարելի է փաստել, որ նրանք գրեթե ամբողջությամբ կտրված են ժողովրդից, նրանց հետևորդների թիվը հարյուրից չի անցնում, դեռ ավելին, մի բան էլ պակասում է, բայց նրանք դրանից չեն ընկճվում, ավելի են գոտեպնդվում՝ կարծելով, թե ամբողջ հայ ժողովուրդը մոլորյալ է, չի գիտակցում իրավիճակի լրջությունը, իսկ իրենք բարձրագույն ճշմարտության կրողներն են՝ «մարգարեներ հեռավոր անցյալից», որոնք կանխատեսել են պետականության մոտալուտ կործանման սպառնալիքը և ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում: Համենայն դեպս «փրկիչ առաջնորդները», այդպես են ներկայացնում իրենց մի քանի տասնյակ մոլեռանդ, ֆանատիկոս հետևորդներին: 4.Գործունեության անարդյունավետությունը Ուսումնասիրության թիրախ դարձած քաղաքական թիմերը գրեթե ուշադրություն չեն դարձնում իրենց գործունեության արդյունավետության վրա: Նրանք առանց որևէ լուրջ արդյունք արձանագրելու վստահաբար առաջ են ընթանում՝ տալով իրականությունից կտրված նորանոր խոստումներ: Այստեղ պետք է առանձնացնել նաև անսկզբունքայնությունը և սխալ թիրախների ընտրությունը, որի արդյունքում պարբերաբար մեկը մյուսին հաջորդում են խայտառակ ձախողումները: Վերը թվարկված դիտարկումներին անշուշտ հնարավոր կլինի ավելացնել ևս մի քանի տասնյակ կետեր, բայց, թերևս, սահմանափակվենք այսքանով: Առանց որևէ չարախնդության, հույս ունենք, որ 2015 թվականին ընդդիմությունը կվերանայի վերոհիշյալ բացթողումները և քաղաքական պայքարը կտեղափոխի որակական բոլորովին այլ ռելսերի վրա։ Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ