Վրաստանի Նինոծմինդա քաղաքում ցրտահարությունից մահացել է 54-ամյա Վազգեն Գինոսյանը: Այս մասին տեղեկացնում է վրացական «Փիրվելի ռադիո» ռադիոկայանը:
Հաղորդվում է, որ Գինոսյանին, որի անհետանալու մասին հայտարարել էր ընտանիքը, փրկարարները փնտրել էին մի քանի ժամ, որից հետո նրա մարմինը գտել են Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին:
Ընտանիքի անդամները կարծում են, որ այս դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, երբ Նինոծմինդայում ուժեղ ձնաբուք էր: