Հունվարի 7-ին 3 հանցագործ ներխուժել էին Փարիզում Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: Հարձակման ընթացքում զոհվել է 12, վիրավորվել` 11 մարդ:
Աշխարհի տարբեր մասերում բնակվող ծաղրանկարիչները արձագանքել են այս դեպքին` ներկայացնելով ողբերգության հետ կապված ծաղրանկարներ։