Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ Charlie Hebdo գրասենյակի վրա զինված հարձակման գործով հետաքննության ընթացքում Փարիզում 9 մարդ է կալանավորվել, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Le Figaro-ին:
Հետաքննության շրջանակներում հարցաքննվել են մոտ 90 վկաներ, բացի այդ, ոստիկանությունը հարյուրավոր զանգեր է ստացել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի ահաբեկչության երկու կասկածյալներ թաքնվել են Կերպի ան-Վալուա քաղաքի տներից մեկում: