Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի թռիչքուղիները փակվել են՝ Փարիզի հյուսիսում հակահաբեկչական գործողություններով պայմանավորված: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով փարիզյան Aroports de Paris (ADP) օդանավակայանների օպերատորին:
«Որպես նախազգուշական միջոց՝ «Հյուսիս» թռիչքուղին փակվել է օդանավերի վայրէջքի համար»,- նշվել է ADP-ի հաղորդագրությունում: Փոխարենը, մի շարք չվերթների այլ ուղղություն է տրվել:
Դամմարտեն-ան-Գոել քաղաքը, որտեղ իրականացվում է գործողությունը, գտնվում է օդանավակայանի անմիջական հարևանությամբ:
Փարիզից հյուսիս Ֆրանսիայի ոստիկանությունը հետապնդում է այն ավտոմեքենան, որում, հավանաբար, Charlie Hebdo-ի գրասենյակի վրա հարձակման ենթադրյալ մասնակիցներն են՝ Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրները: