Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


10 ամենաաղմկահարույց բանկային կողոպուտները (լուսանկարներ)

Lifestyle
Այս կողոպուտները նման են հետաքրքիր ֆիլմերի սցենարների, իսկ հանճարեղ կազմակերպված կողոպուտների մասին ֆիլմերը միշտ էլ պահանջված են եղել։ Սակայն այս թոփ 10 ամենաաղմկահարույց բանկային կողոպուտները կազմակերպվել են իրական կյանքում։ Այս հանցագործությունները տեղի են ունեցել տարբեր երկրներում և տարբեր սցենարներով: Orer.am-ը ներկայացնում է այն կողոպուտների ցանկը, որոնք իրենց բարձրացրած աղմուկով կարող են մրցել ցանկացած ֆիլմում ներկայացվող դեպքերի հետ։ 10. Նիցցա, 9.8 մլն դոլար 1976 հուլիսին հանցագործները կոյուղու խողովակի միջոցով 8 մետրանոց «հատուկ թունել» էին փորել և հասել գանձարան: Այս գործողություններից հետո նրանք քանդել էին գանձարանի հատակը՝ տիրանալով ողջ հարստությանը։ Կողոպուտն այնքան շատ էր, որ հանցագործները 4 օր անընդմեջ հաշվել են այն: Դեպքի վայրից հեռանալուց առաջ հանցավոր խմբի առաջնորդը` Ալբերտ Սպարջիարին, պատին թողել է հետևյալ գրառումը․ «Առանց ատելության, առանց բռնության, առանց զենքի»: 9. Լոնդոն, 112.9 միլիոն դոլար Ավազակները 1987 թվականի հուլիսին առանց որևէ խոչընդոտի ներխուժեցին Լոնդոնի բանկերից մեկը՝ որոշ ստուգումներ իրականացնելու նպատակով: Հանցագործներին հաջողվեց աննկատ կերպով զենքն անցկացնել պահակային անձնակազմի կողքով: Հնարամիտ ավազակները մուտքի դիմաց ցուցանակ էին կախել հետևյալ գրառումով. «Բանկը ժամանակավորապես փակ է»։ Այս ամենի արդյունքում նրանք հանգիստ կարողացան թալանել բանկը: 8.Իրաք, 1 միլիարդ դոլար  Բոլոր ժամանակների, թերևս, ամենամեծ կողոպուտը կատարել է Սադդամ Հուսեյնը: 2003 թվականի մարտի 18-ին Հուսեյնը 1 միլիարդ դոլար է գողացել Իրաքի բանկից, իսկ մարտի 19-ին, ԱՄՆ սկսեց ռմբակոծություններ իրականացնել Իրաքում: Գողացված գումարից 650 միլիոն դոլար հնարավոր եղավ վերադարձնել, երբ ամերիկյան զորքերն այդ գումարը հայտնաբերեցին Սադդամ Հուսեյնի ամրոցի պատերի մեջ: 7.Բրազիլիա, 69 մլն դոլար Բրազիլիայի կենտրոնական բանկից 2005 թվականին 65 մլն. դոլար  գողացվեց: Այս կողոպուտի մեջ մեղավոր ճանաչված հանցախմբի անդամները բանկի մոտակայքում տուն էին վարձել՝ ձևացնելով, թե այգեգործության բիզնես են ծավալում, իսկ իրականում երեք ամիս շարունակ թունել էին փորում: Օգոստոսի  7-ին հանցախմբի անդամները թունելով ներխուժեցին բանկի պահոցը և գողացան 69.8 մլն. դոլարին համարժեք գումար: Կողոպուտից որոշ ժամանակ անց հայտնաբերվեց հինգ մարդ, ում մոտ գողացված գումարից 5.4 մլն. դոլար կար: 6.Շոտլանդիա, 9.5 մլն դոլար Սա բարձր «տեխնոլոգիայով հագեցած» թալան էր, որը գլխավորում էին հաքերները: 2008 թվականին չարագործները կոտրեցին RBS WorldPay համակարգը` հասանելի դարձնելով հաշիվների տեղեկություներն ու բանկային քարթերի PIN-կոդերը: Հանցագործները ստեղծեցին կեղծ քարտեր և կանխիկացրին այս միջոցները տարբեր երկրների բանկոմատների միջոցով: 5. Ֆրանսիա, $ 17.2 մլն դոլար 2009 թվականի նոյեմբերին գանձապահ Թոնի Մուսուլին գողացավ մի բեռնատար, որը լիքն էր բանկի կանխիկ փողերով: 10 օր անց նա հանձնվեց ոստիկանությանը: Գողության մասին հայտարարությունների հայտնվելուց 1 ժամ անց սոցիալական կայքերում ստեղծվեցին հումորային խմբեր` «Փախիր, Թոնի, փախիր» և «Թոնի-Նախագահ» անվանումներով: 4.Բաղդադի Բանկի կողոպուտը Բանկի աշխատակիցները գալով աշխատանքի, հայտնաբերեցին, որ բանկի դռները բաց են, պահակազորը չկա։ Պարզվեց, որ 3 պահակը՝ հանցավոր համաձայնության գալով, սպասել էին, որ աշխատանքային օրն ավարտվի, իսկ հետո 282 միլլիոն դոլարը վերցրել և անհետացել էին։ Ըստ որոշ վարկածների՝  նրանք կաշառել էին տեղի ոստիկանությանը, որն ապահովել էր նրաց անարգել անցումը հսկիչ անցագրային բոլոր կետերով։ 3.Ռուսաստան, 130 մլն ռուբլի 

Ռուսական «Ինկախրան» բանկ ներխուժեցին հանցագործներ, որոնք նախապես պայմանավորվել էին գանձապահներից մեկի հետ: Ոստիկանությունը կարողացավ ճիշտ ժամանակին միջոցառումներ ձեռնարկել, ինչի արդյունքում հանցագործներից երկուսին կարողացան բռնել: Նրանցից 4-ը ձերբակալվեցին մեկ ամիս անց, իսկ վերջինը  ձերբակալվեց 2011 թվականի մարտին: 2.Միացյալ Թագավորություն, 92.5 մլն դոլար

2006-ին չարագործները պատանդ վերցրեցին բանկի կառավարչի ընտանիքին՝ ստիպելով նրան տալ մոտ 92 մլն դոլար: Պատանդները չտուժեցին, իսկ հանցագործները մի քանի օր անց ձերբակալեցին: 1.100 մլն ԱՄՆ դոլար 1972 թվականին տեղի ունեցավ այն ժամանակի համար ռեկորդային կողոպուտ։ 7 հոգուց բաղկացած խումբը ներխուժել էր Կալիֆորնիա նահանգի Լագունա Նիգել քաղաքում գտնվող «Յունայթիդ Կալիֆորնիա» բանկի մասնաճյուղը և հափշտակել էր սեյֆի ողջ պարունակությունը, որն այսօրվա կուրսով հավասար կլիներ մոտ 100 միլիոն դոլարի։ Որոշ ժամանակ անց ՀԴԲ-ին, այնուամենայնիվ, հաջողվել էր բռնել Էմիլ Դինսիոյի ղեկավարած հանցախմբին, իսկ դրա անդամներից մեկը հետագայում «Սուպեր գող» գիրքը գրեց, որտեղ նկարագրեց կողոպուտը։ Հեղինակ՝ Անն Էքսուս
Պետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՀույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք Չալաբյան