Միրանդա Քերի նոր լուսանկարները Harper's Bazaar ամսագրի համար (լուսանկարներ)
Lifestyle
Ինչպես գրում է spletnik.ru-ն, Harper's Bazaar-ի հետ զրույցում մոդելը ասել է, որ շնորհակալ է Louis Vuitton-ի ստեղծագործական տնօրեն Նիկոլ Գեսկյերին, որ վերջինս հավատաց իրեն, երբ ինքը դեռ իր կարիերայի սկզբում էր:
«Նա իսկապես հավատաց ինձ այն ժամանակ, երբ մյուսներն անգամ չէին նկատում»,- խոստովանել է մոդելը:
Ինչ վերաբերում է նոր հարաբերություններին, ապա մոդելը ասել է, ոչ չի ձգտում նոր հարաբերություններ հաստատել: «Ես համաձայնում եմ ժամադրությունների գնալ, սակայն չեմ պատրաստվում սկսել հարաբերություններ: Ես հիմա առաջնայնությունը տալիս եմ երեխայիս»,- ասել է Քերը։

