Ենթադրվում է, որ Մետրո-2-ը միացնում է Կրեմլը անվտանգության դաշնային ծառայության գլխամասին, Վնուկովո-2 կառավարչական օդանավակայանին և Ռամենիկի շրջանի մոտ գտնվող ստորգետնյա քաղաքի հետ, նաև ազգային նշանակություն ունեցող այլ օբյեկտների հետ: Ցավոք, ամբողջ ինֆորմացիան կրում է սպեկուլյատիվ բնույթ և հաստատված չէ նկարներով: Բացի այդ, տարբեր հաղորդագրություների միջոցով պարզ է դառնում, որ հենց այդ հասցեատերերն են կառուցել Մետրո-2-ը, և պնդում են, որ տեսել են Մետրո-2-ը, սակայն ոչ մեկ ստույգ չի կարողացել ասել, թե որտեղ է գտնվում այն: