Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ երևանյան սրճարաններից մեկի խոհանոցում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ սրճարանի խոհանոցում տեղի է ունեցել էլեկտրոջրատաքացման սարքի էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման: