Հունվարի 12-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միթսուբիշի» մակնիշի 34 ՕV 430 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 11-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 23 ԼՍ 017, «Միթսուբիշի» մակնիշի 15 RA 015, «Ֆորդ» մակնիշի 34 RR 182 պետհամարանիշերով ավտոմեքենաները (8 ուղևոր):