Հայտնի բալետապարուհի Անաստասիա Վոլոչկովան ցուցադրել է տղամարդուն, որը իրեն հանգստի ժամանակ անակնկալ է մատուցել՝ նվիրելով ծաղիկներ, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով glamurchik.tochka.net-ին:
Այս մասին նա պատմել է սոցցանցի իր էջում և անգամ տեղադրել է լուսանկար: «Իմ միայնությունը կղզու վրա հաճելիորեն խաթարեց պատանի Ժենյան՝ նվիրելով ծաղիկներ հետևյալ խոսքերով. «Անաստասիա, Ձեզ հիանալի տրամադրություն» ու ամոթխած հեռացավ...»,- գրել է Վոլոչկովան:
«Անչափ հաճելի է: Ես մոտեցա նրան ու մենք լուսանկարվեցինք....»,- անկեղծացել է բալետապարուհին: