Կանադացի գիտնականներին հաջողվել է գրել համակարգչային ծրագիր պոկերի ամենահայտնի տարատեսակներից մեկի՝ տեխասյան հոլդեմի (սահմանափակ խաղադրույքներով) մասին: Այլ կերպ ասած՝ համակարգիչը կարողացել է ստեղծել խաղի ռազմավարություն, որն այնքան մոտ է իրականին, որ ոչ մեկն ի վիճակի չէ հաղթել նրան: Ծրագիրը ստացել է Cepheus անվանումը, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով Science ամսագրին:
Պոկերը, ինչպես և մյուս թղթախաղային խաղերը, պատկանում են ոչ լիարժեք տեղեկություն տրամադրող խաղերին, որտեղ մասնակիցներն ունեն մյուսներից գաղտնի գիտելիքներ իրենց խաղաթղթերի մասին, ինչպես նաև կարող են այդ գիտելիքն օգտագործել իրենց օգտին (օրինակ՝ բլեֆ անել): Եթե ամբողջական տեղեկատվությամբ խաղերում (օրինակ՝շախմատներում) արհեստական ինտելեկտը կամ հաղթում է մարդուն, կամ նվազագույնը պարիտետի է հասնում նրա նկատմամբ, ապա պոկերի վրա ծրագրավորողները անարդյունք աշխատում էին 2006-ից: Մայքլ Բոուլինգի ու նրա գործընկերների մեթոդը հիմնվում է «counterfactual regret minimization» սկզբունքի վրա: