Լոս Անջելեսում ավարտվեց հեղինակավոր «Ոսկե գլոբուս-2015» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Օսկարի» գլխավոր փորձ, տեղեկացնում է Orer.am-ը՝ հղում կատարելով Elle-ին:
Սակայն ամենահայտնի միջոցառումներից մեկի կարմիր գորգն այնքան էլ հաջող չէր որոշ աստղերի համար, որոնք երկար ժամանակ դեռ «կկարմրեն» իրենց անհաջող զգեստների պատճառով՝ աշխատանքից հեռացնելով իրենց ոճաբաններին։ Եվ այսպես, ներկայացնենք «Ոսկե գլոբուս-2015»-ի կարմիր գորգի վատագույն կերպարները: