Կամերային երաժշտության տանը օգոստոսի 27-ին ժամը 19.00-ին կանցկացվի «Կոմիտաս. Վերապրում» համերգային միջոցառումը: Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է երգահան Վահան Արծրունին:
«Համերգի ընթացքում կհնչեն Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բան ստեղծությունների հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա և նշել, որ համերգով իրենք փորձելու են նոր խոսք ասել՝ համախմբվելով «կոմիտասյան երևույթի շուրջ»: