MediaMag. Նոր կայք՝ հին և փորձված պատմությամբ
- Փոփոխությունների ժամանակը վաղուց էր եկել: Arxangelo.info-ն ի սկզբանե ստեղծվել էր որպես բլոգ, սակայն ժամանակի ընթացքում ենթարկվելով տարբեր փոփոխությունների և ստեղծելով նմանը չունեցող բովանդակություն հայկական մեդիայում, աստիճանաբար վերածվեց կարևոր մեդիա ռեսուրսի՝ աննկուն թիմով և հավատարիմ ընթերցողներով: Կարևորելով arxangelo.info-ի մեդիա արժեքը, որոշեցինք անվանափոխել ու փոքր-ինչ ոճափոխել կայքը, դրանով այն ավելի հաճելի ու հիշելի դարձնելով ընթերցողների համար, -նշում է կայքի գլխավոր խմբագիր՝ Արամ Հակոբյանը: