Ռեալիթի շոուների աստղ, 34-ամյա Քիմ Քարդաշյանը առաջին անգամ միայնակ է զարդարել Vogue ամսագրի շապիկը, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով 7days.ru-ին:
Մինչ այդ Քիմը հայտնվել էր այդ ամսագրի շապիկին անգամ իր ապագա ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ: Ամսագրի շապիկին Քիմը հայտնվել էր Lanvin-ի հարսանեկան զգեստով: Vogue-ը, որը մեծ աժիոտաժ էր առաջացրել, սպառվել է հաշված ժամերի ընթացքում:
Instagram-ի իր միկրոբլոգի էջերում Քիմը տեղադրել է Vogue-ի փետրվարյան համարի շապիկը, որտեղ ունի անհավանական ռոմանտիկ ու գայթակղիչ տեսք: Balmain-ի գարնանային սպիտակաթույր զգեստը Քիմի կերպարին հաղորդում է թարմության ու զարմանալի թեթևության զգացողություն:
Բացի այդ՝ Քարդաշյանն իր երկրպագուներին է ներկայացրել Vogue-ի համար արված ֆոտսեթից լուսանկարներ: