Նախօրեին իտալական Max Mara ապրանքանիշը Նյու Յորքում ներկայացրեց իր ուրբանիստական pre-fall հավաքածուն՝ ներշնչված Նյու Յորքից: Max Mara-ն որոշեց չսահմանափակվել միջսեզոնային հավաքածուով, այլ ցուցադրել լիարժեք pre-fall ցուցադրություն, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով Elle-ին:
Ինչ վերաբերում է նորաձևության ցուցադրության ոգուն, ապա Max Mara-ն շեշտը դրել է 1980-ականների վրա: Հավաքածուի հիմնական մոդելներն իրականացված են 3 հիմնական գունային ներկապնակում՝ սև, մոխրագույն ու կարմիր: Ինչ վերաբերում է նյութերի ընտրությանը, ապա դիզայներները իրենց թույլ են տվել անհամեմատ լայն ընտրություն՝ բրդի, ատլասի, քաշմիրի, մորթու, կաշվի, մետաղագույն կտորների համադրություն: