Վերջին մի քանի շաբաթում Լեոնարդո Դի Կապրիոն ու Ռիհաննան միասին նկատվել են նվազագույնը երկու երեկույթի ժամանակ, ինչը լուրերի առիթ է տվել խոսելու, որ դերասանի ու դերասանուհու միջև զուտ ընկերական հարաբերություններ չեն, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով spletnik.ru-ին:
Վերջին անգամ հայտնի անձանց անցած շաբաթ նկատել են միասին: Հոլիվուդյան լովելասն ու բարբադոսյան գեղեցկուհին ներկա են գտնվել Playboy ամսագրի կազմակերպած երեկույթին: Ականատեսների վկայությամբ՝ միջոցառման ժամանակ աստղերը կրքոտ համբուրվել են, մյուսները պնդում են, որ նման բան տեղի չի ունեցել, իսկ նրանց սիրավեպը մտացածին է: Բացի այդ՝ ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ նրանք միասին են անցկացրել նաև ձմեռային տոները: Նոր տարվա նախօրեին իբրև թե միասին հանգստացել են Սանկտ-Բարթելեմիում ընկերական շրջապատում: Հատկանշական է, որ նրանք չեն մեկնաբանում իրենց «գաղտնի սիրավեպի» մասին տարածված լուրերը: