Աստղեր, որոնք համարձակություն ունեցան բաժանությունից հետո նորից միասին լինել (լուսանկարներ)
Lifestyle
Վերջերս աստղային զույգի գործակալը տեղեկացնեց, որ նրանք դարձյալ միասին են:
Ռոբին Ռայթ ու Բեն Ֆոսթեր
Շոն Փենի նախկին կինը՝ դերասանուհի Ռոբին Ռայթը 48 տարեկան է, իսկ նրա ընտրյալը՝ Բեն Ֆոսթերը՝ 34: Դերասանուհին այս անգամ որոշեց անտեսել տարիքային մեծ տարբերությունն ու շանս տալ նրան:
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամ ու Քեյթ Միդլտոն
Կարծես այս նախանձելի զույգը միշտ միասին է եղել, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Նրանք ծանոթացել էին 2001-ին, հանդիպել 6 տարի, իսկ հետո բաժանվել: Սակայն դա Ուիլյամին չխանգարեց իր սիրելիին 2011-ին ամուսնության առաջարկություն անել: Քեյթը ընդունեց առաջարկը:
Ջասթին Թիմբերլեյք ու Ջեսիկա Բիլ
Ջեսիկայի հետ երգիչը սկսեց հանդիպել 2007-ից, հասցրին բաժանվել ու անգամ 2012թ. գաղտնի ամուսնանալ: Զույգը ներկայում սպասում է իրենց առաջնեկին ու կարծես չի էլ պատրաստվում ամուսնալուծվել՝ չնայած շրջանառվող լուրերին:
Մեգան Ֆոքս ու Բրայան Օսթին Գրին
2004-ին, երբ զույգը սկսեց հանդիպել, Բրայանը 30 տարեկան էր, Մեգանը՝ 18: 2 տարի անց նրանք ամուսնացան, մի քանի տարի անց՝ ամուսնալուծվեցին: Իսկ 1 տարի անց դարձյալ ամուսնացան ու ներկայում մեծացնում են իրենց երկու երեխաներին:
Փինք ու Քերի Հարթ
Զույգը սկսել էր հանդիպել 2001-ից, ամուսնացան, ապա դարձյալ ամուսնալուծվեցին ու 2010-ին երգչուհին հայտարարեց, որ իրենք դարձյալ միասին են ու երբեք էլ պաշտոնապես չեն ամուսնալուծվել: