Բրիտանացի հայտնի կուտյուրիե Ջոն 4-ամյա ստեղծագործական դադարից հետո ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն՝ արված Maison Martin Margiela ապրանքանիշի համար, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով korrespondent.net-ին:
Ցուցադրությունը կայացել է Լոնդոնի Նորաձևության շաբաթվա շրջանակում, այն կրել է փակ բնույթ, ներկա է եղել ընդամենը 180 հրավիրյալ ու հատուկենտ թվով լուսանկարիչներ, որոնց արգելված է եղել լուսանկարները հրապարակել սոցցանցերում: Հիշեցնենք, որ 2011թ. Ջոն Գալյանոն աշխատանքից ազատվեց Christian Dior նորաձևության տան կողմից: Պատճառը վերջինիս հակասեմիթական արտահայտություններն էին փարիզյան սրճարաններից մեկում: