32-ամյա Ֆան Լունգը իրեն այնքան էլ երջանիկ չէր զգում կնոջ հետ, հատկապես, որ կինն էլ առանձնապես երջանիկ չէր: Ըստ New York Post-ի՝ Լունգը որոշել էր օգտվել կնոջ բջջային հեռախոսից, որպեսզի սիրուհուն ինչ-որ գեղեցիկ հաղորդագրություն ուղարկի, սակայն փորձը ոչ միայն ձախողվեց, այլ նաև դաժան ավարտ ունեցավ: Նրա կինը՝ Ֆենգը, «բռնացրեց» ամուսնուն: Այդ դեպքից հետո վրեժխնդիր կինը քնաբեր տվեց դժբախտ Լունգին` կտրելով նրա առնանդամը:
Ի երջանկություն Լունգի, բժիշկներին հաջողվում է ամրացնել նրա «երրորդ ոտքը»: Սակայն Ֆենգը կրկին «ռազմական գործողությունների» է դիմում. հիվանդասենյակում նա կրկին կտրում է ամուսնու թանկ հպարտությունը և դուրս շպրտում պատուհանից: Այս ընտանեկան ողբերգությանը սկսում են միջամտել անվտանգության աշխատակիցները: