Գյումրի Սուրբ Նշան եկեղեցում քիչ առաջ սկսվեց Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների քաղաքացիական հոգեհանգիստը, որոնց հունվարի 12-ին դաժանաբար սպանել էր ռուսական 1-րդ ռազմաբազայի դասալիք Վելարի Պերմյակովը։
Նշենք, որ ժամը 18-ին կմատուցվի սգո պատարագ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից: