Նախօրեին Նյու Յորքում կայացել է ռեժիսորներ Ռիչարդ Գլացերի ու Ուոշ Ուեսթմոլենդի «Դեռևս Էլիս» ֆիլմի պրեմիերան, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով spletnik.ru-ին:
Landmark Sunshine Cinema-ում հավաքվել էւն այդ նախագծի բոլոր գլխավոր կինոաստղերը՝ Ջուլիանա Մուրը, որը մարմնավորել է գլխավոր հերոսին, Քեյթ Բոսուորթը՝ իր նոր սանրվածքով, Ալեք Բոլդուինը, Քրիստեն Ստյուարտը ու այլք:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև գրքի հեղինակը, որի հիման վրա նկարահանվել էր ֆիլմը՝ Լայզա Ջենովան: