Իտալական Ռեզիա լճի կապույտ ջրերում է վեր խոյանում միայնակ այս աշտարակը: Այն 60 տարի առաջ ջրի տակն անցած Գրաուն քաղաքի միակ տեսանելի մնացորդն է: Իտալական Ռեզիա լճի գեղեցկությունը ներկայացնում է Orer.am-ը։
Բնականաբար, քաղաքի բնակիչները դեմ էին այդ նախագծին, բայց նրանք ի վիճակի չէին դիմադրել այն ազդեցիկ կազմակերպությանը, որը պատրաստվում էր միավորել երկու լճերը ու սարքել մեկ մեծ լիճ: Երբ ամեն ինչ պատրաստ էր պլանավորածն իրականացնելու համար, մի քանի փոքրիկ քաղաքաներ, որոնք գտնվում էին լճերի միջև, խորտակվեցին: Միակ տեսանելի բանը, որ մնաց՝ հին զանգակատունն էր:
Հիմա, բոլոր ցանկացողները կարող են զբոսնել լճի ափին և վայելել հրաշալի տեսարանը: Ձմռանը , երբ ջուրը սառչում է, կարելի է քայլել աշտարակի կողքով: Այլ վայրերում նման բան չես տեսնի: Ահա թե ինչպիսի տեսք է ունեցել այդ վայրը նախկինում: