Maroon 5 խմբի վոկալիստ Ադամ Լևինի համագործակցությունը Victoria's Secret բրենդի հետ սերտանում է, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով ELLE-ին:
Նախ՝ երաժիշտը ամուսնացավ մոդել Բեհատի Փրինսլուի հետ, իսկ հիմա էլ երաժիշտը որոշել է տեսահոլովակ նկարահանել Victoria's Secret-ի գեղեցկադեմ մոդելների մասնակցությամբ:
Maroon 5 խմբի հետ Պուերտո-Ռիկո էին գնացել ապրանքանիշի գլխավոր «դեսպանները»՝ Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդիս Սվեյնփոլը, Լիլի Օլդրիջը, Ադրիանա Լիման, Ջոան Սմոլսն ու իհարկե, Բեհատի Փրինսլուն:
Դատելով առաջին կադրերից՝ մոդելները տեսահոլովակում հանդես կգան բիկինիով լողափում: