Armlur.am-ը գրում է.
Սվերդլովսկում հանցավորության դեմ պայքարողներն ու քրեական աշխարհի ներկայացուցիչներն ուսումնասիրում են վերջին տարիների ընթացքում գրանցված ամենամեծ հավաքի արդյունքները, որն անցկացվել էր Երևանում: Ընդունված որոշումները հիմնավոր կերպով փոխել են ԱՊՀ ու Ռուսաստանի տարածքում «օրենքով գողերի» աշխարհում ուժերի հավասարակշռությունը: Լուրջ փոփոխություններ են եղել նաև Միջին Ուրալում:
Քանի դեռ ռուսները գրեթե 2 շաբաթ զբաղված էին Ամանորը նշելով՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդները հավաքվել էին միասին, որպեսզի քննարկեն դեռևս անցած տասնամյակի ընթացքում հասունացած հարցերը, այդ թվում նաև Դեդ Հասանի սպանությունը:
Սակայն արդյունքում պարզվել է, որ ոչ բոլոր «օրենքով գողերը» կարող են ժամանել Մոսկվա, քանի որ գողերի մի մասի վրա այսպես կոչված «վարչական վերահսկում է» սահմանված: Արդյունքում, «օրենքով գողերի» հավաքն անցկացվել է Երևանում, որին մասնակցել է ավեի քան 100 քրեական հեղինակություն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, Կալաշովի կողմից բարձրացված ամենաառաջին հարցերից է եղել «Հասանի ու Յապոնչիկի սպանության գործով ապացույցներ ներկայացնելը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: