Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ու ծագումով ռուս մոդել Իրինա Շեյքի հարաբերությունները մոտ են իրենց տրամաբանական վախճանին, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով 101greatgoals պորտալին: Նման հոռետեսական կանխատեսման համար հիմք է ծառայել այն, որ Շեյքը չի գնացել Ցյուրիխում կայանալիք «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որի հաղթող էր դարձել իր սիրեցյալը:Բացի այդ՝ լուրեր են պտտվում, թե մոդելը անգամ հաղթանակի կապակցությամբ չի շնորհավորել Ռոնալդուին:Զույգը հանդիպում է մի քանի տարի: