Ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Գյումրիում հայ ընտանիքի 6 անդամի սպանության մեջ, սպառնում է 20 տարուց մինչև ցմահ բանտարկություն: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը:
«Նման հանցագործության համար Ռուսաստանի օրենսդրությունը նախատեսում է պատժի կրում՝ 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն»,-հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի զինվորական դատախազության իր աղբյուրին:
Հիշեցնենք, որ Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանվել է Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքը, փրկվել է միայն 6 ամսական Սերյոժան, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ժամանակավոր զինծառայող Վալերի Պերմյակովը: