Ավետիսյանների ընտանիքի գործը պետք է հետաքննվի Հայաստանում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Հենց նույն միջպետական պայմանագրով մեղադրյալն այժմ գտնվում է ՀՀ-ի տարածքում և արտահանձնման կամ հանձնման մասին խոսք չկա, կա միայն փոխանցելու մասին խոսք և կարծում եմ, որ Գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը: Այդ պատճառով ակնկալում ենք, որ, ինչպես երեկ խոստացավ ՀՀ դատախազը, քննությունը և գործի հետագա ընթացքը կանցկացվեն երկրում, և կասկածյալը պատասխանատվության կենթարկվի մեր իրավապահ մարմինների կողմից՝ ըստ հանրապետության օրենքների»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ գլխավոր դատախազի գործողությունները, օմբուդսմենը պատասխանեց. «Որևէ գործողություն ես չեմ մեկնաբանել, բայց նրա տրամադրած տեղեկատվությունը օգտակար է մեր տեղեկատվության համար: Չեմ էլ կարող իրար համեմատել նրա հայտարարությունները, բայց դատավարությունը պետք է լինի Հայաստանում, այդ պատասխանը ճիշտ է»:
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ որևէ օրենքի խախտում չեն արձանագրել: